ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված քայլերը

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված քայլերը
25.09.2016 | 19:58

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, կարևորվել են փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։


Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է երկրում ահաբեկչության դեմ մղվող պայքարի, կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ